Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Բժի՛շկ», անձդ բուժիր

«Բժի՛շկ», անձդ բուժիր
13.02.2018 | 02:52

Ալիևն էլի լավ չէ։ Բայց մինչ «գեոանալիզի» կենթարկենք նրա «պերիոդիկ» հիվանդությունը, անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան ու նրանց տարածած հայտարարությանը, չնայած անդրադառնալու բան էլ չկա, ինչպես միշտ, ոչինչ չասելու համանախագահների կարողականությունը խոր «հիացք» է առաջացնում։


Բայց և, ելնելով մի քանի գործոններից, կարելի է կարծել, որ Ալիևի՝ հիտլերյան «հանգով» արտաբերած վերջին հայտարարությունը՝ Երևանն ու Սյունիքը «գրավելուն» առնչվող, իրականում երկու հասցեատեր ունի՝ ա) ներքին լսարան, բ) ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, այն է՝ միջազգային հանրություն։ Հայաստանի դերակատարությունն այս ամենում լոկ պաթոլոգիան (որ Իլհամը «ողջ» չէ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես) արձանագրելն է։
Իլհամի անհանգստությունները միայն իր երկրի ներսում ու Եվրոպայում չեն. վերջինիս համար, ի դեպ, նա «տաղ» կասի՝ մայիսին ազատելով քաղբանտարկյալներին։ Սակայն Ալիևի ցավն ու տոքսիկացիան առավել քան խոր են, և այստեղ արդեն ոչ մի «տաղ» չի օգնի։ Խոսքը, այո, սիրիական Աֆրինում ծավալվող գործողությունների ու շահագրգիռ կողմերի միջև խորացող, առաջին հայացքից «ղեկավարելի քաոսի» տարրեր պարունակող, սակայն երկրորդ շերտում (երբ Իսրայելը բացահայտ մտավ խաղի մեջ՝ ընդդեմ Իրանի ու «Հըզբոլլահի», երբ ԱՄՆ-ն իր երկակի-եռակի պարտիտուրով՝ քրդեր, ԻՊ, Իսրայել, Ռուսաստան, սիրիական բանակ, Թուրքիա) անհասկանալի Բերմուդի վերածված, երբ հասկանալի դարձավ, որ Իրան-Թուրքիա-Հայաստան-Ղարաբաղի «արանքում» հայտնված Իլհամն այլ ճար չունի, քան առաջանցիկ ընտրվել՝ Սերժ Սարգսյանի պոչից կախված։


Սակայն այստեղ էլ, թարսի պես, հիվանդ Իլհամին հիվանդատես եկան ԵԱՀԿ ՄԽ նախագահները... Ձգենք պաուզան՝ հիշեցնելու Լավրովի միտքը՝ Ղարաբաղյան գոտում պետք է դիտորդներն ավելացվեն (հասկանալի է՝ սա ռուսական ծրագիրն է), ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ Ղարաբաղ կատարած այցի ժամանակ սևով սպիտակի վրա ասացին՝ Կասպրշիկի գրասենյակը պետք է անպայման ավելացվի-ընդարձակվի (սա էլ արևմտյան ծրագիրն է)։ ՈՒ հիմա Ալիևը հայտնվել է երկու կրակի արանքում, երբ ոչ առաջին, ոչ երկրորդ տարբերակներն իր խաղի բաղկացուցիչ չեն, իսկ առավել ճշգրիտ՝ բանակցային գործընթացում նրա պարտության ազդակների խոր կանխանշանումն են, քանզի այդ երկու ծրագրերն էլ առաջին հերթին ծառայելու են ղարաբաղյան ստատուս քվոյի պահպանմանը, ապա հասկանալի է դառնում, որ Ալիևի հիվանդությունն անբուժելի է մեկընդմիշտ: Անբուժելի է, եթե անգամ Հայաստանը չխառնվի դրա դիագնոստիկ նրբություններին, թույլ տա վերջինիս կոմայի մեջ զառանցել՝ Երևանը, Սյունիքը, ալամ աշխարհը «գրավելու» մասին։
Հայաստանն ընդամենը կարող է խորհուրդ տալ.
-«Բժի՛շկ», անձդ բուժիր։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ